«Որտե՞ղ կարող եմ ստորագրել»: Մարկիզիոն ծաղրել է Անգլիայի հավաքականի երկրպագուներին

Կլաուդիո Մարկիզիոն հեգնում է Անգլիայի հավաքականի երկրպագուներին՝ ասելով, որ պատրաստ է մասնակցել ստորագրահավաքին՝ ԵՎՐՈ-2020 եզրափակչի կրկնության համար, որպեսզի Իտալիան կարողանա «նվաճել այն նաև երկրորդ անգամ»:

Մեծ աղմուկ բարձրացավ Իտալիայի ԵՎՐՈ-2020-ի հաղթանակի շուրջ: Պատճառը՝ «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակն էր: Իտալիայի հաղթանակը բերեց հակասությունների: Որոշ անգլիացի երկրպագուներ նույնիսկ խնդրեցին վերախաղարկել եզրափակիչը: Այդ ամենի պատճառը Բուկայո Սակայի նկատմամբ Ջորջիո Կյելինիի խախտումն էր: