Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը» տանը հաղթել է «Ցրվենա Զվեզդային»

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում ղազախական «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, պայքարում էր «Ալաշկերտի» հավանական մրցակցի՝ «Ցրվենա  Զվեզդայի» հետ։ Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին, որտեղ պարզ կդառնա, թե ով է «Ալաշկերտ» – «Շերիֆ» զույգի հաղթողի մրցակիցը:

Հայ պաշտպանը մասնակցել է հանդիպման ողջ ընթացքին։

Կամո Հովհաննիսյանի թիմը հաղթեց՝ 2։1 հաշվով։ Ղազախների կազմում 24-րդ հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Խոսե Կանտեն, 56-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ  խորվաթ պաշտպան Դինո Միլկանովիչը, ինչից հետո հաշիվը հավասարվեց: Հանդիպման 79-րդ րոպեին տանտերերի կամերունցի պաշտպան Ֆրանկ Բանյակը հաշվի մեջ առաջ մղեց «Կայրաթին»: 

Այսպիսով, «Կայրաթը» 2:1 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: