Արամ Բարեղամյան. «Հավաքն օգնում է թիմի ձևավորմանն ու միավորմանը»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական կայքում հրապարակել է «Ուրարտու-2»-ի մարզիչ Արամ Բարեղամյանի հաւցազրույցը, որտեղ մարզիչը խոսել է Դիլիջանում թիմի ուսումնամարզական հավաքի, դրա կարևորության ու թիմի կազմում նորեկների ներգրավվածության մասին։

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Նախապատրաստական շրջանի վերջին  փուլը անցկացնում ենք Դիլիջանում։ Նախատեսվում է 2 հանդիպում՝ հուլիսի 24-ի առավոտյան խաղալու ենք «Փյունիկ Ակադեմիայի», իսկ երեկոյան՝ «Շիրակի» հետ։ Հավաքի վերջին օրն էլ արդեն մեր մարզաբազայում վերջին ստուգողական հանդիպումն ենք անցկացնելու, մրցակիցը լինելու է ԲԿՄԱ-ի երկրորդ թիմը»։

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նման հավաքներն օգնում են, որպեսզի թիմն ավելի լավ ձևավորվի, կայանա։ Կարծում եմ՝ լավ է, երբ տղաներն օրվա կտրվածքով երկար ժամանակ միասին են լինում, այդպես թիմն էլ միավորվում է ու ավելի լավը դառնում»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ ՈՒ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կան թիմում նոր խաղացողներ, որոնց դեռ ուսումնասրիրում ենք, առաջիկա խաղերում նրանց հնարավորություն կտանք ու արդեն վերջնական կարծիք կկազմենք նրանց խաղի մասին։ Այն ֆուտբոլիստները, որոնք իրենց լավ կդրսևորեն, կմիանան թիմին»։