Անդրե Չալըշըր. «Կարծում եմ, որ մենք վերահսկում էինք խաղը»

Դանիայի առաջնության առաջին տուրում «Սիլկեբորգը» գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Սոնդերյիսկեի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը նորամուտն է նշել Դանիայի առաջնությունում՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը։

«Կարծում եմ, որ մենք վերահսկում էինք խաղը։ Խաղից առաջ խոսեցինք, որ պետք է վստահություն ու հավատ ունենանք մեր աշխատանքի նկատմամբ:  Շարունակում ենք այն, ինչ նախորդ մրցաշրջանում թիմն այդքան լավ արեց»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղից հետո։

«Սիլկեբորգը» այս մրցաշրջանում հանդես կգա Դանիայի բարձրագույն լիգայում: Թիմն ուժեղագույնների լիգայի ուղեգիր է ձեռք բերել առաջին դիվիզիոնի ավարտված մրցաշրջանի արդյունքներով։