ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը (այսուհետ՝ FAF, Կազմակերպություն) ապաքաղաքական, անկախ, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է:
1.2. FAF-ը գործում է միայն համաձայն իր անդամների կողմից ընդունված սույն կանոնադրության, որը չի հակասում ՀՀ սահմանադրությանը և օրենքներին:
1.3. FAF-ը լիովին անկախ է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից, հայկական ֆուտբոլային ակումբներից, որևէ այլ կազմակերպությունից:
1.4. FAF-ը չունի որևէ ակումբային ուղղվածություն, այսինքն Հայաստանի ներքին առաջնությունում նախապատվություն չի տալիս որևէ ֆուտբոլային ակումբի:
1.5. Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է`
«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում.
Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է՝
“First Armenian Front” supporters’ movement.

Կազմակերպության կարճ անվանումն է՝ “FAF”:

2. FAF-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Կազմակերպության նպատակներն են՝
ա/ զարգացնել ֆուտբոլային երկրպագման մշակույթը Հայաստանում.
բ/ աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի այլ սպորտային հավաքականներին.
2.2. կազմակերպության գործունեության առարկան է՝
ա/ աջակցել ՀՀ ֆուտբոլային հավաքականներին.
բ/ կազմակերպել ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված լայն քարոզչություն.
գ/ ֆուտբոլասերների շրջանում արմատավորել կարգապահական կանոններին համապատասխան երկրպագություն.
դ/ հայկական ֆուտբոլի զարգացման համար միավորել ֆուտբոլասերների, տարբեր ակումբների երկրպագուների և ֆուտբոլի անհատ նվիրյալների ջանքերը: