«Ռեալը» չի կարող գնել Զինեդին Զիդանի առաջարկած այդ ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմում տեսնել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին: Անցած ամառ նա ակումբին խնդրեց գնել 28-ամյա սենեգալցուն, քանի որ ցանկանում էր՝ թիմն ավելի ագրեսիվ և արագ խաղա:

Չնայած Զիդանը շարունակում է մնալ Մանեի տաղանդի մեծ երկրպագուն, «Ռեալը» նրան խնդրել է կենտրոնանալ Վինիսիուս Ջունիորի զարգացման վրա: Մանեն մեծ հարգանք ունի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նկատմամբ և լավ աշխատավարձ է ստանում անգլիական ակումբում (շաբաթական մոտ 150 հազար ֆունտ):

Մանեին գայթակղելու համար «Ռեալը» պետք է ավելի շատ գումար առաջարկի: Մադրիդյան ակումբը չի կարող դա անել այն պայմաններում, երբ թիմի ավագ Սերխիո Ռամոսը դեռ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու առաջարկ, իսկ մնացած ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատվում են:

Այս մրցաշրջանում Մանեն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 28 հանդիպում «Լիվերպուլի» կազմում, խփել է 15 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: