SERIE A. «Վերոնա» – «Ինտեր»՝ «ներաձուրիները» կարևոր միավորներ կորցրեցին (VIDEO)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ մրցեցին «Վերոնան» և «Ինտերը»: Հանդիպման մեկնարկից ընդամենը 2 րոպե անց վերոնացիները բացեցին խաղի հաշիվը: Աչքի ընկավ Դարկո Լազովիչը: «Ներաձուրիները» միայն ընդմիջումից հետո վերականգնեցին հաշվի հավասարությունը: 49-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակեց Անտոնիո Կանդրևան, իսկ 6 րոպե անց արդեն հյուրերը հաշվի մեջ առաջ անցան: Ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Դիմարկոն: Այդուհանդերձ, խաղավարտից 4 րոպե առաջ «Վերոնան» կարողացավ խուսափել պարտությունից: Հանդիպման վերջնական արդյունքն ապահովեց Միգել Վելոզուն:

«Վերոնա» – «Ինտեր»՝ 2-2:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակին և իտալական ֆուտբոլի ամենավերջին նորություններին ծանոթացեք՝ այստեղ.