«Փյունիկի» երեք ֆուտբոլիտներ երկարաձգեցին պայմանագրերի ժամկետները

«Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանի, Նորայր Ղազարյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Արթուր Նադիրյանը «Փյունիկի» սան է։ 22-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 50 խաղ։

Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 85 խաղի։

Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է «Փյունիկի» սան։ 18-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։