Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Իմ պայմանագրի հարցում ամեն ինչ «Արսենալի» ձեռքերում է»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ներկայացրել է նոր պայմանագրի հետ կապված իրավիճակը:

«Վերջին ժամանակներս ես ակումբից պայմանագիրս երկարաձգելու մասով առաջարկներ չեմ ստացել: Իհարկե մի քանի ամիս մենք հաղորդակցվել ենք ակումբի ղեկավարության հետ, և նրանք շատ լավ գիտեն, թե ինչու մինչ օրս ոչինչ տեղի չի ունենում: Բանալին նրանց ձեռքում է: Տեսնենք ինչպես ամեն բան կստացվի:

Սա իմ կարիերայում շրջադարձային պահ է: Անկեղծ կլինեմ՝ սա շատ բարդ որոշում է ինձ համար: Առայժմ ոչինչ չեմ որոշել: Դեռ կտեսնենք: Սա կլինի իմ կարիերայի կարևորագույն որոշումը», – ասել է Օբամեյանգը Telefoot-ին տված իր հարցազրույցում:

Ընթացիկ պայմանագիրը 30-ամյա գաբոնցի ֆուտբոլիստի հետ ուժի մեջ է մինչ 2021 թվականի ամառ: