Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» ցանկանում է լուրջ փոփոխություններ անել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է թիմում կադրային լուրջ փոփոխություններ անել: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Գվարդիոլայի ձեռքբերումների ցանկում են «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան և «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին:

28-ամյա ավստրիացին Գվարդիոլային հետաքրքրում է նրանով, որ կարողանում է խաղալ պաշտպանության ձախ թևում և կենտրոնում: Դրանք այն գոտիներն են, որ Գվարդիոլան ցանկանում է ամրապնդել իր թիմում: