«Միլանն» ու «Ռոման» պայքարում են «Այաքսի» պաշտպանի համար

Իտալական «Միլանն» ու «Ռոման» լրջորեն հետաքրքրված են «Այաքսի» աջ պաշտպան Նուսայիր Մազրաուիի ծառայություններով: Ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է «ռոսոներների» ղեկավարության հետ և կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է Milan News-ը:

Մարոկկոյի հավաքականի 22-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո և «Այաքսը» դեմ չէ ֆուտբոլիստի հեռանալուն:

Հայտնի է, որ Մազրաուիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման», որը ֆուտբոլիստին ցանկանում էր փոխանակել Ռիկ Կարսդորպի հետ, ինչից ամստերդամյան ակումբը հրաժարվեց: