Մադրիդի «Ռեալը» Մարտին Էդեգորի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը չի վերադառնա հարազատ ակումբ մրցաշրջանի ավարտից հետո, տեղեկացնում է AS-ը։ Նա ներկայումս հանդես է գալիս«Ռեալ-Սոսյեդադում» վարձավճարով։ Աղբյուրի փոխանցմամբ բասկոնյան ակումբի հետ վարձակալության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Ակումբներն այս պահի դրությամբ բանակցությում են։

Հաղորդվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի պատճառով «սերուցքայինները» ստիպված են մեկ տարով հետաձգել կազմի ռոտացիան ու թարմացումը, այդ թվում նաև հետաձգվում է Էդեգորի վերադարձը։ 21-ամյա ֆուտբոլիստը համաձայն է վարձավճարով ևս մեկ տարի անցկացնել։

Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորն անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։