37-ամյա Մարտին Ստեկելենբուրգը վերադարձել է «Այաքս»

Դարպասապահ Մարտին Ստեկելենբուրգը «Էվերթոնից» տեղափոխվել է «Այաքս», տեղեկացնում է ամստերդամյան ակումբի մամլո ծառայությունը։ 37-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը կնքվել է 1 տարով, և գործելու է 2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Ստեկելենբուրգը «Էվերթոնի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Էվերթոնի» կազմում չի անցկացրել ոչ մի հանդիպում։

Հիշեցնենք, որ Մարտին Ստեկելենբուրգը «Այաքսում» հանդես է եկել 2001-2011 թվականներին։ Ակումբի հետ 2 անգամ դարձել է Հոլանդիայի առաջնության (2003/04, 2010/11) չեմպիոն և 3 անգամ էլ հաղթել է Հոլանդիայի գավաթում (2005/06, 2006/07, 2009/10)։