Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով

Դորտմունդի «Բորուսիան» լրջորեն հետաքրքրված է 21-ամյա ֆրանսիացի պաշտպան Լոիկ Բեսիլի ծառայություններով: Երիտասարդ ֆուտբոլիստը հանդիսանում է ֆրանսիական «Բորդոյի» փոխարինող՝ երկրորդ թիմի ավագը:

Գերմանական ակումբը վաղուց է հետևում Լոիկ Բեսիլի մրցելույթներին և դեռ մեկ ամիս առաջ էր ցանկանում ֆուտբոլիստին հրավիրել Դորտմունդ, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հանդիպումը որոշվեց տեղափոխել ապրիլի վերջ: Այս մասին գրում է Bild-ը:

Հայտնի է, որ «Բորուսիան» ցանկանում է Բեսիլին սկզբում ներգրավել դորտմունդյան ակումբի U-23 թիմում և միայն 2021/2022 մրցաշրջանից առաջ տեղափոխել հիմնական թիմ: