Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Ռոնալդուն և Մեսսին միշտ մոտիվացված են»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է մարզական մոտիվացիայից.

«Եթե նայեք Ռոնալդուին կամ Մեսսիին, ապա երբեք նրանց թուլացած չեք տեսնի: Ռոնալդուն Չեմպիոնների Լիգան հաղթել է հինգ անգամ, բայց եթե հարցնես նրան, գո՞հ է արդյոք, նա կպատասխանի. «Մի քիչ, բայց էլի եմ ուզում հաղթել»:

Որքան շատ ես հաղթում, այնքան ավելի ես ուզում հաղթել: Դա է լեգենդ դառնալու ճանապարհը: Եթե չձգտես դրան, ապա դժվար կլինի ֆուտբոլ խաղալ: Տարօրինակ է, երբ մարզիկը չի ունենում մրցակցային ոգի: Քեզ պետք են գոլեր, դու պիտի լինես հավակնոտ:

Վերջին երկու մրցաշրջանում մեր գլխավոր նպատակն էր հաղթել մեծագույն մրցաշարում, իսկ այդ մրցաշարը, ինչպես ընդունված է «Լիվերպուլում», անգլիական Պրիմիեր Լիգան է: Պետք է շարունակես այնքան, մինչև հասնես նրան, ինչը մյուսներին չի հաջողվել: Դա մարզիկների բնական ռեակցիան է»,– ասել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: