Անգլիական գրանդը Լեոն Բեյլիի համար բանակցում է Լևերկուզենի «Բայերի» հետ

Լևերկուզենի «Բայերը» համաձայն է բաց թողնել ակումբի հարձակվող Լեոն Բեյլիին 50 մլն․ եվրոյի դիմաց, տեղեկացնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։ Աղբյուրի փոխանցմամբ, 22-ամյա ճամայկացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Տեղեկացվում է, որ անգլիական ակումբը նրան տեսնում է, որպես փոխարինող Լերոյ Սանեին, ով երեկ տեղափոխվեց «Բավարիա»։

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլին «Բայերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ճամայկացու տրանսֆերային արժեքը գնահատում է 29,5 մլն․ եվրո։