LA LIGA. «Ատլետիկ» – «Սևիլիա»՝ անդալուսցիները լավագույն քառյակի լուրջ հայտ ներկայացրեցին (VIDEO)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում միմյանց հետ մրցեցին «Ատլետիկն» ու «Սևիլիան»: Առաջին խաղակեսի միջնամասում բասկոնյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ: 29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անդեր Կապան: Անդալուսցիները միայն ընդմիջումից հետո կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: 69-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակեց Էվեր Բանեգան, իսկ 5 րոպե անց արդեն «Սևիլիան» հաշվի մեջ առաջ անցավ: Մունիրի խփած գնդակը հյուրերի համար դարձավ հաղթական:

«Ատլետիկ» – «Սևիլիա»՝ 1-2:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակին և իսպանական ֆուտբոլի բոլոր նորություններին ծանոթացեք՝ այստեղ.