Իտալական գրանդը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի ծառայություններով

Միլանյան «Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոլքերի ծառայություններով, տեղեկացնում է ESPN-ը՝ հղում կատարելով The Sun-ին։ Աղբյուրի փոխանցմամբ Ուոլքերը «ներաձուրիների» առաջնային նպատակներից է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆուտբոլիստի տեղափոխմամբ հետաքրքրված է անձամբ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

Հաղորդվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեծ հույս է կապում ֆուտբոլիստի հետ հաջորդ մրցաշրջանում, քանի որ անգլիական ակումբը հրաժարվել է «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուին ձեռք բերելու մտքից և պատրաստ է լսել առաջարկներ Ժոաու Կանսելուի տրանսֆերի վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում Ուոլքերն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ 1 և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ և ստացել է 5 դեղին քարտ։