Կառլ-Հայնց Ռումմենիգե. ««Բավարիան» այս տարի չի ձգի Կայ Հավերցի տրանսֆերը»

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումմենիգեն բարձր է գնահատել «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի՝ մյունխենյան ակումբին միանալու հավանականությունը, սակայն կայացման տեսանկյունից ամառային ամիսների ընթացքում՝ քիչ հավանական:

– Ես կարող եմ շատ հստակ ասել. մենք ֆինանսապես չենք ձգի Հավերցի տրանսֆերն այս տարի (Խմբ. – «Բայերն» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 100 միլիոն եվրո): Եվրոպական բոլոր ակումբները, ներառյալ «Բավարիան», ֆինանսական մեծ դժվարություններ կկրեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրպագուներին թույլ չեն տալիս մասնակցելու ֆուտբոլային հանդիպումներին:

– Կվշտանա՞ք, եթե Հավերցը տեղափոխվի մեկ այլ ակումբ:
– Այդ որոշումը պետք է «Բայերը» կամ ֆուտբոլիստն ընդունի: Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ Հավերցն առնվազն մեկ տարի մնար Լևերկուզենում, քանի որ մեզ հետաքրքրում է մրցակցությունը, – Ռումմենիգեի խոսքերն է փոխանցում Goal-ը՝ հղում կատարելով Sport1-ին: