«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բոկա Խունիորսի» 20-ամյա հարձակվողով

Թուրինի «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է Արգենտինայի առաջնության ամենախոստումնալից հարձակվողներից մեկով: Ինչպես տեղեկացրել է  վենեսուելացի հարձակվող՝ Յան Ուրտադոյի գործակալ Ռոդոլֆո Բակեն Radio La Red-ին տված հարցազրույցի ժամանակ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը», չնայած, որ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ևս մեկ տարի մնալ հարազատ ակումբում:

Հավելենք, որ Յան Ուրտադոն Արգենտինայի վերջին մրցաշրջանում «Բոկա Խունիորսի» կազմում 14 հանդիպման մասնակցեց և դարձավ 1 գոլի հեղինակ: