Անգլիական և իսպանական գրանդները հետաքրքրված են Ջանլուիջի Դոննարումայով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը» հետարքրքված են «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայով: Ընդ որում, «Միլանը» տրանսֆերին առնչվող կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոննարուման կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:

Հիշեցնենք, որ Դոննարուման ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: