Բացվեց Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Ֆյոդոր Չերենկովի հուշարձանը (ՖՈՏՈ)

Օրեր առաջ բացվեց Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Ֆյոդոր Չերենկովի հուշարձանը: Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի դուստր Անաստասիան։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմաններում։

«Այս ամենը հնարավոր եղավ իրականացնել «Սպարտակի» և մոսկովյան ակումբի երկրպագուների ֆինանսական աջակցության շնորհիվ։ Շնորհակալ եմ», – գրել է Չերենկովի դուստրը։

Ֆյոդոր Չերենկովը «Սպարտակի» կազմում 494 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 121 գոլի հեղինակ։ Նա 3 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաև Ռուսասատանի առաջնության և գավաթի հաղթող։ 1983 և 1989 թվականներին Չերենկովը ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ։ Նախկին խորհրդային հավաքականի կազմում նա անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Չերենկովը 1980 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։

Լեգենդար ֆուտբոլիստը մահացավ 2014 թվականի հոկտեմբերի 4-ին՝ 55 տարեկան հասակում: