Հաստատվել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի ժամանակացույցը

Հայտնի են դարձել Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումների անցկացման ժամկետները: Գավաթի համար պայքարում են մանչեսթերյան և լոնդոնյան 2-ական թիմեր՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Արսենալը»:

Ահա և, «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» հետ կհանդիպի հուլիսի 18-ին՝ Երևանի ժամանակով՝ 22:45-ին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին: Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կայանալու են Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` առանց հանդիսականների:

Գավաթի խաղարկության եզրափակիչ նույնպես տեղի կունենա «Ուեմբլիում»՝ օգոստոսի 1-ին:

18/07  «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»՝ (22:45)
19/07  «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»` (21:00)