«Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել խոստումնալից ֆուտբոլիստի հետ

Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է, որ շարունակում է համագործակցությունը հարձակվող Բուկայո Սակայի հետ: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը 18-ամյա անգլիացին նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի հետ:

Սական «Արսենալի» սան է, նա շուրջ 7 տարի գտնվում է թիմի համակարգում: «Արսենալի» կազմում ֆուտբոլիստն առաջին անգամ իր դեբյուտն ունեցել է 2018 թվականին: Այդ պահից ի վեր նա անցկացրել է 37 խաղ:

Այս մրցաշրջանում Սական Պրեմիեր Լիգայում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: