Բրազիլացի հանրահայտ պաշտպանը չի ցանկանում վերադառնալ հայրենիք

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տիագու Սիլվան հակված է շարունակել կարիերան Եվրոպայում, տեղեկացնում է ESPN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, 35-ամյա բրազիլացին ցանկանում է հանդես գալ եվրոպական մակարդակում առնվազն ևս երկու տարի, որպեսզի պահպանի շանսերն իր հավաքականում տեղ գտնելու համար՝ Աշխարհի 2022 թվականի առաջնությանն ընդառաջ։

Տիագու Սիլվայի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվեց հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնն», «Ֆեներբախչեն» և մի շարք բրազիլական թիմեր, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ հայրենիք։

2019/20 վաղաժամ ավարտված մրցաշրջանում Սիլվան «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացին փարիզցիների կազմում է հանդես գալիս 2012 թվականի ամառվանից։