«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն հնարավոր է տեղափոխվի անգլիական գրանդ

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարող է հայտնվել «Լիվերպուլում»։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկատվության, կատալոնական ակումբը, պատրաստ է դիտարկել 50-60 մլն․ եվրոյի դիմաց ֆրանսիացու տրանսֆերը վաճառելու տարբերակը։ Բացի դրանից, «Բարսելոնան» պատրաստ է նաև վարձավճարով նրան բաց թողնել՝ հետագայում նրան գնելու հնարավորությամբ։

Նշվում է, որ սա նշան է պոտենցիալ գնորդ հանդիսացող ակումբների համար, հատկապես «Լիվերպուլի», ով հետևում է Դեմբելեի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։