Nike-ը ետ է կանչում «Բարսելոնայի» պաշտոնական մարզաշապիկները բոլոր խանութներից

Nike-ը հանում է «Բարսելոնայի» նոր համազգեստը վաճառքից արտադրական խնդիրների պատճառով: Սպորտային հագուստի ամերիկյան արտադրողը խանութներից ետ է կանչում ապրանքը՝ անորակության պատճառով: Պարզվել է, որ շապիկները խամրում են քրտինքի կամ ջրի ազդեցության տակ՝ լվանալիս, հայտնում է Diario Sport-ը:

«Բարսելոնան» նախատեսում էր նոր մրցաշրջանի մարզաշապիկների վաճառքը սկսել հաջորդ շաբաթ`«Քամպ Նոուում» կայանալիք «Էսպանյոլի» հետ դերբիից առաջ, բայց Nike-ընկերությունը զգուշացրել է «Բարսելոնայի» արտադրանքը վաճառող բոլոր խանութներին չիրականացնել նոր մարզաշապիկի վաճառքը և այն վերադարձնել արտադրողին:

Այս ամենի պատճառով «Բարսելոնայի» բոլոր պաշտոնական խանութները կարող են զգալի կորուստներ կրել: