«Ասթոն Վիլա» – «Ման. Յունայթեդ»` մանկունիացիները հաղթեցին 4-րդ խաղում անընդմեջ (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ մրցեցին վտանգավոր գոտում ընթացող «Ասթոն Վիլան» ու Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս թիմերի մրցապայքարում լուրջ պայքար չստացվեց: Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին 2 գնդակի առավելությամբ: 27-րդ րոպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց Բրունու Ֆերնանդեշը, իսկ ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ աչքի ընկավ Մեյսոն Գրինվուդը: Հանդիպման երկրորդ խաղակեսում գնդակը նաև 3-րդ անգամ հայտնվեց բիրմինգեմյան ակումբի դարպասում: Վերջնական արդյունքն ապահովեց Պոլ Պոգբան:

«Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-3:

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակին և անգլիական ֆուտբոլի ամենավերջին նորություններին ծանոթացեք՝ այստեղ.