«Ռոմայի» լեգենդը հնարավոր է գլխավորի իտալական թիմերից մյուսը

Իտալական «Ֆիորենտինան» հնարավոր է՝ նոր գլխավոր մարզիչ ունենա: Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, «Ֆիորենտինայի» նախագահ Ռոկկո Կոմիսսիոն մտադիր է թիմ հրավիրել Լուչիանո Սպալետտիին և հավատում է, որ 61-ամյա մասնագետը կարող է ճիշտ աշխատել թիմի հետ:

Իր հերթին Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկացնում է, որ «մանուշակների» ղեկավարությունն իր ընտրությունը կկատարի՝ ի հօգուտ, «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսիի:

Ներկայումս ֆլորենսիական թիմը գլխավորում է Ջուզեպե Յակինին, ով հավանաբար մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը: Ա Սերիայի 29-րդ տուրից հետո «Ֆիորենտինան» զբաղեցնում է 13-րդ տեղը: