«Չելսին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպանի հետ

Լոնդոնի «Չելսին» բանակցություններ է վարում պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հետ: Transfermarkt- ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել 27-ամյա գերմանացու հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Անտոնիո Ռուդիգերը «Չելսիի» կազմում խաղում է 2017 թվականից: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրըն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս:

Այս մրցաշրջանում Ռուդիգերն անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 2 գոլի հեղինակ: