Հայտնի են «Ալաշկերտի» թեստավորման արդյունքները

Երեկ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, մարզիչները և ադմինիստրատիվ կազմը ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստավորում են անցել: Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

«Ուրախությամբ նշենք, որ բոլոր թեստերի պատասխանները բացասական են», – գրված է պաշտոնական հայտարարության մեջ: