«Միլանը» գնեց 21-ամյա բելգիացի պաշտպանի տրանսֆերային իրավունքերը

Իտալական «Միլանի» պաշտպան Ալեքսիս Սալեմակերսը կշարունակի մրցելույթները «ռոսոներիների» կազմում: Իտալական ակումբը դեռ հունվարին վարձակալել էր 21-ամյա բելգիացի պաշտպանին: Ահա և, «Միլանն» ամբողջությամբ գնեց Սալեմակերսի տրանսֆերային իրավունքները:

«Միլանը» երիտասարդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Սալեմակերսն այս պահի դրությամբ 7 հանդիպում է անցկացրել «ռոսոներիների» շարքում՝ ոչ մի անգամ չընդգրկվելով թիմի մեկնարկային կազմում: