Ուլի Հյոնեսը խանգարել է Թոմաս Մյուլերին հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը միջամտել է ակումբում տիրող խառնաշփոթ իրավիճակին և խանգարել է ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին հեռանալ ակումբից, տեղեկացնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա գերմանացին մոտ է եղել մյունխենյան ակումբից հեռանալուն, երբ ակումբը գլխավորում էր Նիկո Կովաչը։

Տեղեկացվում է, որ Մյուլերը խնդիրներ է ունեցել խորվաթ մասնագետի հետ։ Չնայած այս ամենին, Հյոնեսին հաջողվել է համոզել ֆուտբոլիստին մնալ։ Երբ Կովաչին փոխարինեց Հանս-Դիտեր Ֆլիկը, Մյուլերը որոշեց մնալ «Բավարիայում»։

Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։