«Լացիոյի» պաշտպանը խաղի ժամանակ կծել է «Լեչչեի» ֆուտբոլիստին (VIDEO)

Իտալական «Լացիոյի» պաշտպան Պատրիկը Ա Սերիայի «Լեչչեի» հետ խաղի ժամանակ կծեց մրցակցին՝ Ջուլիո Դոնատտիին: Խաղի հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին ֆուտբոլիստները պայքարում էին ստանդարտ խաղարկման ժամանակ: Դոնատտին այդ պահին դիմում է հանդիպման մրցավարին ՝ ձեռքերը թափահարելով, իր կողմն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Լացիոյի» ֆուտբոլիստները չեն պայքարում կանոնների սահմաններում: «Լացիոյի» պաշտպան Պատրիկը քայլում է դեպի մրցակիցն ու կծում նրան: Հանդիպման գլխավոր մրցավարը տեղում հեռացնում է հռոմեական ակումբի ֆուտբոլիստին՝ նրան ցույց տալով կարմիր քարտ:

Խաղն ավարտվեց «Լեչչեի» հաղթանակով (2-1):

Հիշեցնենք, որ ֆուտբոլի խաղադաշտում իր կծելու վարքով հայտնի է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Լուիս Սուարեսն իր ողջ կարիերայի ընթացքում հասցրել է կծել ութ մրցակցի: