SERIE A. «Միլան» – «Յուվենտուս»՝ ֆուտբոլային թրիլլեր «Սան-Սիրո» մարզադաշտում (VIDEO)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Միլանն» և «Յուվենտուսը»: Այս խաղում 6 գոլ խփվեց, չնայած որ առաջին խաղակեսում գոլազուրկ արդյունք գրանցվեց: Ընդմիջումից հետո 2 րոպե անց թուրինցիները հաշվի մեջ առաջ անցան: Աչքի ընկավ Ադրիեն Ռաբիոն: Ընդամենը 6 րոպե անց առաջատարը հաղթանակի լուրջ հայտ ներկայացրեց: Այս մրցաշրջանում իր 26-րդ գնդակը խփեց Ռոնալդուն:

Թվում էր, թե խաղի ելքը վճռված է, սակայն ընդամենը 6 րոպեների ընթացքում «Միլանը» ոչ միայն կրճատեց կամ հավասարեցրեց խաղի հաշիվը, այլ նաև հաշվի մեջ առաջ անցավ: Հաջողության հասան Զալատան Իբրահիմովիչը (62, 11մ.), Ֆրանկ Կեսսին (66) և Ռաֆայել Լեաոն (68), իսկ հանդիպման վերջնական արդյունքն ապահովեց Անտե Ռեբիչը (80):

«Միլանը» գերկամային հաղթանակ տոնեց՝ 4-2 հաշվով:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակին և իտալական ֆուտբոլի ամենավերջին նորություններին ծանոթացեք՝ այստեղ.