Պեպ Գվարդիոլան անհաջող վարորդ է. միայն Մանչեսթերում նա 4 մեքենա է վնասել (ՖՈՏՈՇԱՐՔ)

Պեպ Գվարդիոլային վերջերս Յուրգեն Կլոպը համարեց դարի լավագույն մարզիչ: Բայց, մարդ չի կարող լավագույնը լինել բոլոր ոլորտներում: Օրինակ` մեքենավարման ոլորտում Պեպ Գվարդիոլան, մեղմ ասած, այնքան էլ հաջողակ չէ:

Ավտոմեքենաների հետ վատ հարաբերությունները Պեպի մոտ դեռ Իսպանիայից են սկսվել: Պեպն անհետևողական և անհաջող վարորդի համբավ ունի: Նրան երկար չեն դիմանում մեքենայի կողային հայելիները: Մի առիթով նա իր Range Rover դիզելային վառելիքով մեքենան լիցքավորել էր բենզինով, իսկ արծաթագույն Bentley-ն հաջողացրել էր վթարի ենթարկել: «Pep’s City: The Making of a Superteam» («Պեպի քաղաքը. Սուպերթիմի կառուցումը») գրքում հեղինակներ Լուն Մարտինը և Պոլ Բալլուսին նույնպես անդրադարել են այս խնդրին:


2015 թվականի մարտին Պեպը Մյունխենում իր Audi RS6-ով բախվել էր խաչմերուկում մի Volkswagen Polo-ի: Ինչպես գերմանական մեդիան էր գրել, Պեպն ուղղակի չէր հասցրել ճիշտ ժամանակին արգելակել:


Բայց Գվարդիոլայի վարորդական իսկական խնդիրները սկսվեցին Մանչեսթերում, քանի որ Անգլիայում ձախակողմյան երթևեկություն է: Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, Գվարդիոլան Անգլիայում փչացրեց չորս մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե կես միլիոն եվրո գումար:
«Պեպը հիանալի է շատ բաներում, բայց մեքենավարումը դրանց մեջ չի մտնում: Նա անդադար պայքար էր մղում Անգլիայի ճանապարհների դեմ ու մի քանի անգամ բախվեց խնդիրների», – գրված է թերթում:


Ահա այն մեքենաները, որոնք Գվարդիոլան վնասել է Մանչեսթերում.
«MINI Cooper»՝ 30 հազար ֆունտ
«Mercedes- GLE»՝ 80 հազար ֆունտ
«Range Rover»՝ 150 հազար ֆունտ
«Bentley-GTX700»՝ 200 հազար ֆունտ