Փորձառու Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից» (VIDEO)

Փորձառու կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»։ Լրացել է 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կառլեն Մկրտչյանը «Փյունիկ» էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով «Փյունիկում», Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։

««Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Կառլեն Մկրտչյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում», – գրված է պաշտոնական հայտարարության մեջ։

Thank you Karlen

Շնորհակալություն, Կառլեն 🔴🔵Thank you Karlen 🔴🔵Спасибо, Карлен 🔴🔵

Опубликовано FC Pyunik Вторник, 7 июля 2020 г.