Իտալական «Ինտերը» Լաուտարո Մարտինեսին փոխարինող է գտել

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նորից գտնվում է «Ինտերի» հետաքրքրությունների դիտակետում: Միլանցիները շուրջ մեկ ամիս անց վերադարձան 31-ամյա ֆուտբոլիստի թեկնածությանը և նրան տեսնում են որպես հավանական փոխարինող Լաուտարո Մարտինեսի համար, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Օբամեյանգին առաջարկել է նոր պայմանագիր մինչև 2023 թվականը՝ մեկ մրցաշրջանի համար սահմանելով 12 միլիոն եվրո աշխատավարձ: