Հինգ փոփոխության հնարավորությունը կգործի նաև 2020/2021 մրցաշրջանում

Ֆուտբոլի ասոցիացիայի միջազգային խորհուրդը (IFAB), որը կարգավորում է ֆուտբոլային խաղի կանոնները, հաջորդ մրցաշրջանում ևս թույլ կտա յուրաքանչյուր խաղում կատարել 5-ական փոփոխություն: Այս կանոնը ներդրվել է ընթացիկ մրցաշրջանի վերսկսման ժամանակ, որը գարնանը ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այն ընդունվեց՝ օգնելու ֆուտբոլիստներին խուսափել լրացուցիչ ծանրաբեռնվածությունից և վնասվածքներից, քանի որ մրցաշարերն անցկացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում:

Ըստ The Athletic-ի տեղեկության, IFAB-ը շուտով պաշտոնապես կհայտարարի, որ թիմերը կկարողանան կատարել յուրաքանչյուր խաղում 5-ական փոփոխության նաև 2020/21 մրցաշրջանում: Յուրաքանչյուր լիգա ինքնուրույն կորոշի՝ օգտագործե՞լ այս կանոնը, թե ոչ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հինգ փոփոխության կանոնը կարող է կիրառվել նաև EURO 2020-ի խաղերին ժամանակ, որոնք տեղի կունենան 2021 թվականի ամռանը: