«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ

Հարձակվող Անտուան Գրիզմանը չի լքի «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո: Ակումբի ղեկավարությունը հավաստիացրել է 29-ամյա հարձակվողին, որ չի պատրաստվում բաց թողնել նրան այս ամառ: Այս շաբաթ կողմերի միջև կայացած հանդիպմանը «Բարսելոնան» հաստատել է, որ ֆուտբոլիստն ակումբին անհրաժեշտ է:

Հուլիսի 5-ին «Վիլյառեալի» հետ խաղում (4-1) ֆրանսիացի հարձակվողը դարձավ գոլի հեղինակ: Սա Գրիզմանի առաջին գոլն էր Լա Լիգայում՝ փետրվարից սկսած: