Ալեքսանդր Լյակազետտի ծառայություններով հետաքրքրված են իտալական և իսպանական գրանդները

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետտը կարող է փոխել ակումբն ու կարիերան շարունակել Իտալիայի կամ Իսպանիայի առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է GFFN-ն՝ հղում կատարելով L’Équipe-ին, «Յուվենտուսը» և «Ատլետիկոն» կապվել են 29-ամյա ֆրանսիացու հետ՝ հավանական տրանսֆերի հարցով: Լաուտարո Մարտինեսի հավանական հեռանալու ֆոնին՝ «Ինտերը» ևս հետաքրքրված է Լյակազետտի ծառայություններով:

Իտալական հավակնորդների շարքին է միացել նաև մադրիդյան «Ատլետիկոն»: Նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին: Բացառված չէ, որ այդ ֆուտբոլիստը լինի կիսապաշտպան Թոմաս Պարտին, ում ձեռք բերելու ցանկություն «Արսենալը» բազմիցս արտահայտել է նախկինում: «Յուվենտուսը» նույնպես պատրաստ է ընդգրկել իր ֆուտբոլիստներից մեկին Լյակազետտի գործարքում: Կողմերը փորձում են լուծում գտնել և կապի մեջ են:

Լյակազետի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին: Այս մրցաշրջանում հարձակվողն Անգլիայի Պրիմիեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ: