«Միլանը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր կիսապաշտպանին

Իտալական «Միլանը» պլանավորում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Հական Չալհանօղլու հետ: Այս մասին տեղեկացնում է Football Italia պարբերականը՝ հղում կատարելով Tuttosport-ին: Այս ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցում շահագրգռված է անձամբ Ռալֆ Ռանգնիկը, ով մոտ ժամանակներս պատրաստվում է գլխավորել «ռոսոներիներին»:

2019/20 մրցաշրջանում Չալհանօղլուն «Միլանի» կազմում անցկացրել է 28 խաղ: Նա իր հաշվին ունի 5 գոլ և 3 գոլային փոխանցում: 26-ամյա թուրք կիսապաշտպանի հետ ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիս: