Գերմանացի մասնագետը «Միլանում» կհամատեղի մարզական տնօրենի և գլխավոր մարզչի պաշտոնները

Ավստրիական «Ռեդ Բուլի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մոտ է «Միլանը» գլխավորելուն: Ըստ The Guardian-ի, «Միլանը» համաձայնության է եկել Ռանգնիկի հետ պայմանագրի հարցում, և վերջինս կգլխավորի ակումբը 2020/21 մրցաշրջանից:

62-ամյա մասնագետն արդեն համաձայնել է դառնալ թիմի գլխավոր մարզիչ, բայց նա կանցկացնի նաև լրացուցիչ բանակցություններ, որտեղ «Միլանի» ղեկավարության հետ կքննարկի այս աշխատանքը մարզական տնօրենի պաշտոնի հետ համատեղելու հնարավորությունը: Ակնկալվում է, որ Ռանգնիկը 3-ամյա պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ:

Գլխավոր մարզչի պաշտոնն այժմ զբաղեցնում է Ստեֆանո Պիոլին (նա թիմի հետ աշխատում է հոկտեմբերից), իսկ մարզական տնօրենի պաշտոնը ստանձնել է Պաոլո Մալդինին:

Հիշեցնենք, որ Ռանգնիկն առավել հայտնի է «Լայպցիգում» և «Հոֆենհայմում» իր աշխատանքով: