Թալանել են «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերիի տունը

Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերիի տունը կողոպտել են: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Ըստ աղբյուրի, անհայտ անձինք ներխուժել են կիսապաշտպանի տուն, երբ նա տանը չի եղել: Ըստ երևույթին, Ռիբերիի տունը թալանել են այն ժամանակ, երբ նա մասնակցելիս է եղել «Պարմայի» հետ խաղին (2-1):

Ռիբերին «Ֆիորենտինայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից: Այս մրցաշրջանում ֆրանսիացին 15 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում, որում խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: