ՀՖՖ-ն 100.000 դրամ է պահանջել «Արագածից»՝ որակազրկման հիմքեր տրամադրելու դիմաց

Հուլիսի 6-ին «Արագած» ՖԱ-ի գործադիր տնօրեն Սերյոժա Աղումյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՖՖ` խնդրելով օրենքով սահմանված կարգով տրամադրել ս. թ. հուլիսի 2-ին կայացված որոշման համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:

ՀՖՖ-ն պատասխանել է, որ շահագրգիռ անձինք կարող են ստանալ նյութերը` կցելով ֆեդերացիայի հաշվին 100.000 դրամ վճարման անդորրագիրը …

«Ինչպե՞ս է հնարավոր բողոքարկել վճիռները, եթե դրանց համար պարզապես նյութեր տրամադրելու համար վճար է հարկավոր …», – գրված է հայտարարության մեջ: