Ջանլուիջի Բուֆֆոնը շատ հուզիչ գրառում է կատարել (ՖՈՏՈ)

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Ա Սերիայում անցկացրած խաղերի քանակով ռեկորդ սահմանելուց հետո հուզական գրառում է կատարել: Հիշեցնենք, որ «Տորինոյի» (4-1) հետ խաղը 42-ամյա դարպասապահի համար դարձավ Իտալիայի առաջնությունում 648-րդը: Այս ցուցանիշով Բուֆֆոնը ռեկորդ սահմանեց՝ շրջանցելով Պաոլո Մալդինիին:

«648-ը զուտ թիվ չէ, այլ մի ամբողջ կյանք: Կյանք՝ երկու ձեռնոցով: Կյանք՝ երկու բևեռի միջև: Կյանք՝ լի շատ փորձություններով: Իսկ ամենակարևոր նպատակը դեռ առջևում է:

648 անգամ շնորհակալություն», – գրել է Բուֆֆոնը Twitter-ում: