Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վանդերլեի Լուշեմբուրգուն վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նա ասել է տեսաուղերձում: Թեստի արդյունքը հայտնի է դարձել հուլիսի 4-ին: Դրական թեստի մասին հայտնի դառնալուն պես «Պալմեյրասի» գլխավոր մարզիչն ազատվել է մարզումից:

Լուշեմբուրգուն պատկանում է բարձր ռիսկային խմբին, քանի որ 68 տարեկան է: Մասնագետը նշել է, որ որևէ ախտանիշ չունի: Նա կմնա ինքնամեկուսացման մեջ մինչև լիարժեք վերականգնումը: