А Սերիա վերադարձած «Բենևենտոն» հետաքրքրված է աշխարհի չեմպիոնի ծառայություններով

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակում», կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 29-ամյա գերմանացու տրանսֆերի համար բանակցություններ կսկսի «Բենևենտոն», որի գլխավոր մարզիչն է Ֆիլիպո Ինձագին: Իտալական ակումբն առաջնության ավարտից 7 տուր առաջ ապահովել է իր տեղն A Սերիայում:

Շյուրլեի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին: Այս մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը «Սպարտակի» կազմում անցկացրել է 13 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Մոսկովյան ակումբը որոշեց չգնել Շյուրլեին վարձավճարի ժամկետն ավարտվելուց հետո: