Հայաստանի Բարձրագույն խումբ. «Նոան» ջախջախեց «Շիրակին» (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրում, «Նոան» սեփական հարկի տակ մրցեց «Շիրակի» հետ: Խաղից առաջ գյումրեցիները 46 միավորով առաջին հորիզոնականն էին կիսում «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ «Նոան» 45 միավորով եզրափակում էր լավագույն եռյակը:

Առաջին խաղակեսի վերջում երևանյան ակումբը բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը: 74-րդ րոպեին գյումրեցիները 10 հոգով մնացին: Խաղադաշտից հեռացվեց Ժիրայր Մարգարյանը, իսկ Մայրովիչը հստակորեն իրացնելով 11-մետրանոցը՝ իր հաշվին դուբլ գրանցեց: 5 րոպե անց «Շիրակն» արդեն 9 հոգով մնաց: Երկրորդ դեղին քարտը ստացավ Հրայր Մկոյանը և լքեց խաղադաշտը:

Նման առավելություն ստացած «Նոան» խաղավերջում ևս 2 գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը: 86-րդ րոպեին հաջողության հասավ Դմիտրի Լավրիշևը, իսկ հանդիպման վերջին րոպեին Ռոկաս Կրուսնաուսկասը:

«Նոան» հաղթեց, խոշոր՝ 4-0 հաշվով:

Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակին և հայկական ֆուտբոլի բոլոր նորությունների ծանոթացեք՝ այստեղ