Հայաստանի Բարձրագույն խումբ. «Արարատ» – «Արարատ-Արմենիա»՝ հաղթանակ 88-րդ րոպեին (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրում, «Արարատը» սեփական հարկի տակ մրցեց չեմպիոնության համար պայքարող «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղից առաջ «Արարատ-Արմենիան» 46 միավորով առաջին հորիզոնականն էր կիսում «Շիրակի» հետ:

Վարդան Մինասյանի սաները մեծ դժվարությամբ կարողացան հաղթանակ կորզել: 88-րդ րոպեին ձախ թևից կատարած փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն:

«Արարատ-Արմենիան» հաղթեց՝ 1-0 հաշվով:

Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակին և հայկական ֆուտբոլի բոլոր նորությունների ծանոթացեք՝ այստեղ